Արմինֆո.Ռուսաստանն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը: «Ստիպված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիներն, իրոք, խտրականության են ենթարկվում՝ էթնիկ պատկանելիության պատճառով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ նման մի շարք դեպքերի հետ կապված հաղորդումների հետ կապված, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շարունակում ենք պահանջել դադարեցնել վրդովեցուցիչ խտրականության պրակտիկան, որն անհամատեղելի է երկու երկրի բարեկամական հարաբերությունների հետ,- ասել են ԱԳՆ-ում,- Անշուշտ, ստեղծված իրավիճակից հետևություններ կանենք»,- նշել են ԱԳՆ-ում:
Ինչպես նշել են ՌԴ ԱՆԳ-ում, տարեսկզբից ՌԴ 25 քաղաքացու մերժել են Ադրբեջան մուտք գործել: Նրանց մի քանի ժամ պահել են, մի շարք դեպքերում առանց սննդի, ջրի ու բուժօգնության, իսկ հետո արտաքսել սեփական միջոցների հաշվին: Որպես հիմք՝ նշվել է նրանց հայկական ազգանունները, բայց եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով մարդկանց հարցաքննել են՝ պարզելու, թե ունեն արդյոք «հայ նախնիներ»:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչճությունը մատնանշել է, որ բազմիցս, այդ թվում՝ պաշտոնական նոտաներով, պահանջել են վերջ տալ այս պրակտիկային, բայց հստակ պատասխան չեն ստացել. «Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում նշվում է, որ «անցանկալի միջադեպերը կանխելու համար Ադրբեջանը ստիպված է համապատասխան կանոնակարգ կիրառել մի շարք անձանց նկատմամբ»,- նշել են նախարարությունում: