Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը
«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում: