Արմինֆո. Հուլիսի 5-ին Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը:
Երկրի Հիմնական օրենքը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, ապա երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին: Եթե առաջին դեպքում տեղի է ունեցել անցում կառավարման նախագահական համակարգից կիսանախագահականի, ապա երկրորդի դեպքում՝ տեղի է ունեցել անցում խորհրդարանական հանրապետության: Երկրի քաղաքական համակարգի բարեփոխումների գործընթացը, գործող օրենսդրության համաձայն, ամբողջովին կավարտվի 2018 թվականին, երբ կլրանա պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ 2018 թվականից Հայաստանի ողջ իշխանությունը կկենտրոնանա օրենսդիր և գործադիր մարմինների ձեռքերում:
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է նաև Պետական խորհրդանիշերի օրը՝ դրոշ, զինանշան, օրհներգ: