Արմինֆո.Պյատիգորսկում մեկնարկել է «Կովկասյան երկխոսություն-2017» միջազգային համաժողովը:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Պյատիգորսկից, Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած միջոցառումն ընթանում է հուլիսի 3-7-ը Պյատիգորսկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Կազմակերպիչների և մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած կլինի Կովկասում արդի աշխարհաքաղաքական գործընթացների և տնտեսական համագործակցության, միասնական մեդիաքաղաքականության մշակման և համակարգման, Կովկասում հանրային դիվանագիտության դերի վրա:
Համաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ և ուսանողներ Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսիայից: