Արմինֆո.Հայ-թուրքական սահմանի բացման հարցում անհրաժեշտ է լինել լավատես: Այսօր ազգային ժողովում այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, թե չի կիսում այն կրածիքը, որ այդ հարցում չարժե բանակցություններ վարել Թուրքիայի հետ: «Բանակցություններ պետք է վարել բոլորի հետ: Միայն երկխոսության ճանապարհով է հնարավոր խնիդրները լուծել», - նշել է նա:
Նալբանդյանը նաև հավաստիացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում հայ դիվանագիտությունը հասնում է որոշակի նպատակների: «Շատերն ասում են, թե հարկավոր է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա բացի Հայաստանի հետ սահմանը: Սակայն նրանք, ովքեր այդպես են ասում, թող իրենք փորձեն ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, տեսնենք` արդյոք դա նրանց կհաջողվի: Իսկ մենք այլ կերպ ենք վարվում, մենք անում ենք այնպես, որ այդ հարցում միջազգային հանրությունը միանա մեզ», - նշել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից ի վեր: Թուրքիան սահմանի փակումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելով: