Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մշտապես աշխատանք է տարվում Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ: Ազգային ժողովում այդ մասին հայտարարել է ատրգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ բանակցային սեղանին գտնվող բոլոր ախատանքային փաստաթղթերում խոսք է գնում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման շուրջ հաշտության պայմանագրի մշակման գործընթացին:
Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմը մշտական աշխատանք է տանում Մինսկի միջնորդների հետ, հենց այդ պատճառով հրադադարի ռեժիմն անվերապահորեն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ նրանց հայտարարությունները համահունչ են լինում Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշմանը:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակւոմ է անտեսել միջնորդների բլոր հայտարարություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դա վնասում է հենց Բաքվին, քանի որ նա հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ: