Արմինֆո. Վարչապետ Կարն Կարապետյանը կարծում է, որ դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության իրականացման տեսանկյունից: Կարեն Կարապետյանն այդ մասին հայտարարել է կառավարության հունիսի 29-ի նիստում:
Վարչապետի ասելով, «Ֆեմիդայի տաճարների» դեմ բողոքների մի մասը վերաբերում է չափազանց տևական դատավարություններին, ինչը, հնարավոր է, ունի օբյեկտիվ պատճառներ: «Դատարանների գերծանրաբեռնվածությունը ռիսկեր է ներառում արդարադատության արդյունավետության և մատչելիության առումով», - հայտարարել է կառավարության ղեկավարը: Այդ առնչությամբ նա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է վիճակագրական տվյալների հիման վրա եռամսյա ժամկետում առանձնացնել քաղաքացիական գործերը, որոնք կազմում են դատական գործերի ճնշող մեծամասնությունը, և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ: