Արմինֆո.«Սասնա Ծռեր» խմբավորման ներկայացուցիչ Արայիկ Խանդոյանի եղբայրը` Արարատ Խանդոյանը, Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար:
Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարել է, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կբողոքարկվի բարձրագույն դատական ատյաններում, քանի որ դատական նիստերն ընթացել են օրենքի և մարդու իրավունքների խախտումներով: