Արմինֆո.Բաքուն սպառնում է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ներառել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
«Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է բելգիացի քաղաքական գործչի կողմից Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցի» մասին տեղեկատվությունը, և արդյունքում նա ներառվելու է նախարարության անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, հայտում է Trend-ը:
Նշենք, որ Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նա արդեն հանդիպում է ունեցել երկրի ղեկավարության հետ և քննարկել ղարաբաղա-բելգիական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման ուղիները: