Արմինֆո. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացրեց 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, ինչպես նաև այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը: Այս մասին է ասվում Բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Շատ դեպքերում սեփական բիզնես սկսողները չեն ունենում համապատասխան կրթություն ու հմտություններ և այս պատճառով էլ, չդիմանալով մրցակցությանը, շատ շուտ դուրս են մղվում շուկայից: 21-րդ դարը մրցակցային առավելությունների և գիտելիքահեն բիզնեսի վարման շրջան է: Հենց այս հանգամանքը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից որդեգրված` կայուն ու վստահելի գործընկեր լինելու տեսլականը դրդեցին մեզ վերաիմաստավորելու հարաբերությունները հաճախորդների հետ: Մենք վստահ ենք, որ առաջընթացի և զարգացման հիմնական գրավականը փոխօգնության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ, վստահելի գործընկերային հարաբերություններն են: Այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կունենանք գրագետ բիզնես հարաբերություններ: Թվարկված գործոնների ստեղծման և խոչընդոտների չեզոքացման համար բանկն ընտրել է իր գործընկերներին հավելյալ գիտելիքների և իր կողմից կուտակած փորձի տրամադրման ճանապարհը», - իր խոսքում նշեց բանկի Մարքեթինգի և զարգացման վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը:
Աղբյուրի համաձայն, Թբիլիսիում իրականացվող Caucasus SME Banking Club Conference 2017-ին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:
Համաժողովը ամենամյա է և վերաբերում է տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրներին:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 2014 թվականից Հայաստանոըն առաջինն սկսեց կանոնավոր գործարար-դասընթացներ անցկացնել ՓՄՁ ղեկավարների հետ: 2015 թվականից մուտքն այդ սեմինարներին բաց է, ՓՄՁ բոլոր ղեկավարները, անգամ եթե ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հաճախորդները չեն, կարող են մասնակեցլ սեմինարներին: Գործարար-սեմինարների ձևաչափը թույլ է տալիս ստանալ ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, այլ նաև ծառայում է որպես փորձի փոխանակման և նոր համագործակցության հաստատման հարթակ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է ավելի քան 19%, կամ $ 77,5 մլն (37.5 մլրդ դրամ), տարեկան աճը`5%, իսկ միայն առաջին եռամսյակում`7.2%: Իսկ համակարգի կողմից այս ոլորտին կատարված միագումար ներդրումներում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 6%: ԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: