Արմինֆո.Հայաստան շատ զգուշավոր արտաքին քաղաքականություն է վարում. կամ Հայաստանը կարծիք չունի, կամ այն համընկնում է Ռուսաստանի կարծիքին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Փորձագետը նշել է, որ Հայաստանը պետք է վարի քաղաքականություն, որը ձեռնտու կլինի առաջին հերթին իրեն, օրինակ՝ խորացնի Իրանի հետ հարաբերությունները, զարգացնի մի շարք արաբական երկրների հետ համագործակցությունը: «Եթե տուժում են Ռուսաստանի շահերը, մենք ունենք տեսակետ, իսկ երբ մեր շահերի հարցն է բարձրացվում, այն չկա: Մենք պետք է հասկանանք, որ ոչ ոք չի կարող պատժել մեզ մեր տեսակետի համար, նույնիսկ եթե այն չի համընկնում Ռուսաստանի շահերին: Աշխարհում հաշվի են նստում միայն այն պետությունների հետ, որոնք իրենց դիրքորոշումն ունեն»,- նշել է Իգիթյանը: Փորձագետը բերել է հարևան Վրաստանի օրինակը, որի հետ ավելի շատ են հաշվի նստում՝ վերջինիս կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հաշվին: