Արմինֆո. Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հետագայում կգլխավորի Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Կիրակոսյանը պայմանավորել է դա այն բանով, որ Տոնոյանը պրոֆեսիոնալ զինվորական է: « Այն բանից հետո, երբ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնի բարձրացում ունենա, պաշտպանության նախարարի պաշտոնում լավագույն թեկնածուն կլինի Տոնոյանը, ով պրոֆեսիոալ զինվորական է»,- ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է վերլուծաբանը:
Ըստ որում, նա իրավիճակի զարգացման երկու սցենար է տեսնում. « Առաջին սցենարի համաձայն՝ 2018 թվականին վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, ում լիազորությունները նախագահի պաշտոնում այդ ժամանակ լրանում են: Երկրորդ սցենարի համաձայն՝ վարչապետ կդառնա Վիգեն Սարգսյանը: Կա նաև երրորդ սցենար, սակայն քիչ հավանական. գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա իր պաշտոնում: Բայց այդ տարբերակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան ճնշում գործադրի Հայաստանի իշխանույթունների վրա»,- ասել է Կիրակոսյանը: