Արմինֆո. Վրաստանը բացառիկ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Լահյուն նշել է, որ այսօր ընթանում է փաստաթղթերի փաթեթի մշակում՝ Դաշինքին անդամակցմանը Վրաստանի վերջնական պատրաստման համար աշխատանքների իրականացման համար: «Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուշադրությամբ հետևում են Վրասանում ընթացող գործընթացներին, ընդհանուր առմամբ տարածաշրջանի վրա այդ որոշման ազդեցության մանրամասն քաղաքական և տեխնիկական վերլուծություն կատարում»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ Լահյուն նշել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ամենևին չի նշանակում տարածաշրջանում կազմակերպության ռազմական ներկայության ավելացում: «Դա նշանակում է Վրաստանի կարգավիճակի փոփոխություն: Այսինքն՝ Վրաստանը վաղը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց ոչինչի չի փոխվի նրա ռազմական բաղադրիչում: Բայց վերջինիս վրա արդեն կտարածվի Դաշինքի կանոնադրության՝ իր անդամների պաշտպանության վերաբերյալ 5-րդ կետը, որը կստիպի Վրաստանի հյուսիսային հարևանին /Ռուսաստան-խմբ./ մի քանի անգամ մտածել նոր ռազմական ագրեսիա ձեռնարկելուց առաջ, ինչպես 2008 թվականին էր»,- ասել է Լահյուն:
«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունից հետո այդ սպառնալիքը կչեզոքացվի, և երկիրն ազատ կլինի իր քաղաքական գործողություններում և որոշումներում: ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկները պաշտպանված են ռուսական ագրեսիայից»,- ասել է նա:
Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը չի ստիպի Ռուսաստանին ավելացնել Հայաստանում իր զորքերի թվաքանակը՝ Լահյուն ասել է, որ նման զարգացումը բացառված չէ, սակայն այդ դեպքում հայ հասարակությունը պետք է հարցնի իր կառավարությանը, թե որքանով է նպատակահարմար դա: «Կուժեղացնի արդյոք Ռուսաստանն իր ռազմական ներկայույունը տարածաշրջանում՝ երկրորդական հարց է, քանի որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը դեռ չի նշանակում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտում»,- ասել է Լահյուն: