Արմինֆո.ՆԱՏՕ-ն չեզոքություն է պահպանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարի ժամանակ հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչ Մագնուս Էյջոլֆսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Դաշինքը վերաբերում այն բանին, որ Ղարաբաղում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած մարտերին մասնակցել են թուրք զինվորներ:
«Կցանկանայի ընդգծել, որ Դաշինքի յուրաքանչյուր անդամ ազատ է վարելու սեփական արտաքին քաղաքականությունը, որը ՆԱՏՕ-ին չի առնչվում: Նրանք ազատ են իրենց գործողություններում»,- ասեկ է Էյջոլֆսոնը: