Արմինֆո. Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունը, որին ներկա են գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Նշենք, որ Երևանի ավագանու խորհրդի «Երկիր ծիրանի» ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում արարողությանը: Փոխարենը խմբակցությունը սեփական նիստն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է առաջարկել Ավագանու խորհրդին Երևանում կանգնեցնել Վուդրո Վիլսոնի հուշարձանը:
Հատկանշական է, որ այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, և երդմնակալության արարողությունից հետո քաղաքական ընտրախավը կայցելի Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հուղարկավորված է Մարգարյանը: