Արմինֆո.Ռուսաստանը և նրա քաղաքացիները բարձր են գնահատում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, հունիսի 11-ին Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր համերգի բացմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
«Այս տարի մենք նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. այդ հոբելյանական ամսաթիվը փոխգործակցության ամուր հիմք է, ինչը նպաստում է փոխգործակցության բոլոր ուղղություններով նոր արդյունքների ձեռքբերմանը: Վերջին 25 տարում մեր պետությունների միջև համագործակցության գրեթե բոլոր բնագավառները ներառող ավելի քան 200 համաձայնագիր է ստորագրվել: Համատեղ արդյունավետ աշխատանք է տարվում ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, համակարգում ենք ջանքները միջազգային այլ հարթակներում: Բազմապլան փոխգործակցությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից, նպաստում անվտանգությանը և կայուն զարգացմանը: Ներկայումս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել և շարունակում են ինտենսիվորեն ընդլայնվել ու խորանալ»,- ասել է Վոլինկինը:
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը և հիմնական ներդրողն է, համատեղ խոշոր նախագծեր են իրականացվում էներգետիկայի, տիեզերական հետազոտությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրասպորտի և զբոսաշրջության ոլորտներում: «Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը ներառում է ոչ միայն քաղաքական սերտ երկխոսություն, այլ նաև՝ լայնամասշտաբ ռազմական և սահմանային համագործակցություն: Դա կարևոր նշանակութուն ունի Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հարցում»,- ասել է Վոլինկինը: