Արմինֆո. Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և «Քեթրին Գրուպ» ընկերությունը չեն շտապում մեկնաբանել ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե նախօրեին ՊԵԿ 50 զինված աշխատակիցներ ներխուժել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք և առանց անհրաժեշտ հիմնավորումների առգրավել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը։ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել կապվել ոչ ՊԵԿ մամուլի ծառայության, ոչ էլ «Քեթրին գրուպ» ընկերության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, «Քեթրին գրուպը» պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին, որի անունը բազմիցս շրջանառվել է օֆշորային սկանդալներին առնչվող հրապարակումներում: