Արմինֆո. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը, հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել էին անցած տարվա մարտի 8-ին Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո, երբ նա իր կաբինետում ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: Սակայն, այնուհետև նա վերականգնվել էր իր պաշտոնում:
Ներկայիս պաշտոնանկության պատճառը չի հրապարակվում: