Արմինֆո.Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակրեպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին մահվան սպառնալիքները:
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում նաև իրավապաշտպանի պատշաճ պաշտպանությունն ապահվելու կոչ է արվում: «Հայաստանի իշխանությունները
պետք է անհապաղ կատարեն Արթուր Սաքունցի հասցեին մահվան սպառնալիքի քննման իրենց հանձնառությունները և անհրաժեշտ պաշտպանություն տրամադրեն նրան: Ոչ ոք չի կարող մահվան սպառնալիքներ ստանալ կառավարությանը քննադատելու համար»,- ասել է Human Rights Watch-ի՝ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տնօրեն Ջեյն Բուխանանը:
Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը անձնական վիրավորանքներ էր ուղղել իրավապաշտպանին և գրել. «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ… դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»: Այս առնչությամբ Սաքունցը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: