Արմինֆո.Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդն այսօր, ժամը 12:30 սահմաններում Հրազդան քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտնին, մահվան ելքով:
Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ավտոմեքենայի վարորդը պատահարից անմիջապես հետո շտապել է հանել պետհամարանիշներն ու արագ անհետանալ: Բայց եղել են տեսնողներ, որ ավտոմեքենային ղեկին, որը գտնվում է Հրազդան քաղաքի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետ Արամ Դանիելյանին, եղել է նրա որդին, 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։-