Արմինֆո. Ընթացիկ ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում մի շարք խոհարարական փառատոններ կանցկացվեն, որոնց ժամանակ կներկայացվեն հայկական տարբեր ճաշատեսակներ ու խմիչքներ՝ երկրում զբոսաշրջության զարգացման նպատակով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Այսպես՝ հունիսի 10-ին Թումոյի այգում տեղի կունենա «Համով-հոտով Երևան» փառատոնը: «19 տաղավարից 13-ում կներկայացվեն տոնածիսական կերակրատեսակներ: Բացի այդ, մեզ հաջողվել է վերականգնել Բագրատունի դինաստիայի ժամանակաշրջանի հայկական խոհանոցի բաղադրատոմսերը»,- ավելացրել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
Կներկայացվեն նաև հուշանվերներ և ազգային հագուստ: «Մեր խնդիրն է՝ ցույց տալ զբոսաշրջիկներին, որ հայկական տուրիզսմը միայն կոնյակն ու գինին չէ: Իսկ դրա համար մենք ունենք ամենակարևոր ռեսուրսը՝ հյուրընկալությունը»,- ասել է Մամուլյանը: