Արմինֆո. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին`Նվեր Մուրադյանը Սոչիում ձերբակալվել է թմրանյութ պահելու համար, գրում է «Հրապարակ» թերթը, վկայակոչելով իր սեփական աղբյուրներին:
Ըստ հրապարակման, ձերբակալվբած հայրը` Մուրադ Մուրադյանն արդեն մեկ ամիս գտնվում է Սոչիում, փորձելով «փրկել» որդուն, բայց նրա փորձերն առայժմ չեն պսակվում հաջողությամբ, Նվերը Մուրադյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Դատարանի վճիռ, ըստ թերթի, դեռ չի եղել: