Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից:
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «աե կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի կինը, այդ պաշտոնն զբաղեցրել է 2009 թ. հոկտեմբերի 5-ից: Վերջինս գլխավորել է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը 2017 թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Տարեսկզբին Սողոմոնյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել: Իշխան Զաքարյանը, ով մինչև ընտրությունները զբաղեցնում էր Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը,տվյալ պահին «Ծառուկյան» դաշինքից խորհրդարանի պատգամավոր է: