Արմինֆո. Որևէ նախադրյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի համար չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարապետյանի առաջիկա հրաժարականի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը:
Սարգսյանը հերքել է նաև իր և վարչապետ Կարապետյանի միջև հակադրությունների մասին լուրերը: «Մենք շատ լավ հասկանում ենք և կուսակցության, և իշխանության մակարդակում, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները։ Բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- ընդգծել է նա:
Նշենք,ո ր ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտվում նախագահի և վարչապետի միջև լուրջ տարաձայնությունների, ինչպես նաև 2018 թ. Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին, ում նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Սերժ Սարգսյանը՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո: