Արմինֆո.: Ինչպես Լոնդոնում, այնպես էլ Մերձավոր Արևելքում վերջին ահաբեկչություններն ահաբեկչության մարտավորության փոփոխման վկայություն են, համոզված է արևելագետ Սարգիս Գրիգորյանը:
«Այժմ ահաբեկչությունները համակարգվում են ոչ թե «Իսլամական պետության» կենտրոնից, այլ մասնավոր, լոկալ բնույթ են կրում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետը: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ եթե նույնիսկ «Իսլամական պետությունը» դադարեցնի իր գոյությունը, ահաբեկչական գործողությունները կշարունակվեն, քանի որ ամբողջ աշխարհում նրանց հետևորդները կշարունակեն իրենց կործանարար գործունեությունը:
Միաժամանակ Գրիգորյանը գտնում է, որ հարկավոր է ձեռնպահ մնալ մահմեդականության հետևորդների նկատմամբ կրոնական ատելություն հրահրելու փորձերից: Նրա խոսքով, պետք է սովորեցնել երիտասարդությանը, որ ահաբեկչությունը և մահմեդականությունը ոչ մի կերպ փոխկապակցված չեն:
Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր հերթին գտնում է, որ Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի այտիվ գործողություններն ստիպում են այդ խմբավորման հետևորդներին ձեռնարկել գործողություններ, որոնց ականատեսն աշխարհը դարձավ հունիսի 4-ի գիշերը: «Օրինակ, Մեծ Բրիտանիայում, պաշտոնական տվյալներով, շուրջ 23 հազար պոտենցիալ ջիհադական կա, ովքեր պատրաստ են ցանկացած արմատական գործողության, սակայն ոստիկանությունը վերահսկում է նրանցից ընդամենը 3000-ի գործողությունները: Երկրի տարածքում բնակվում է Սիրիայի, Իրաքի մարտերին անմիջական մասնակցություն ունեցած ավելի քան 850 մարդ, սակայն ոստիկանությունը վերահսկում է ընդամենը 59-ի գործողությունը: Ոստիկանությունն ի վիճաի չէ վերահսկել նրանց գործողությունները: Դա լուրջ սպառնալիք է»,- ասել է փորձագետը: