Արմինֆո. ԱՄՆ կառավարող շրջանակները նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ սկանդալների աղմուկի ներքո արդեն ձեռնամուխ են եղել Եվրասիայի ողջ տարածության վերաձևաչափավորման նոր, քաղաքական, ընդգրկման մասշտաբներով աննախադեպ փուլի իրագործմանը: Մասնավորապես, արմատական փոփոխությունների է ենթարկվում Մերձավոր արևելքը, որից հետո կգա Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հերթը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Անշուշտ, այդ քաղաքական նախաձեռնության նպատակներն ավելի քան պրագմատիկ են: Իհարկե, հեռավորության վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատերին թվում է քաղաքականապես չհղկված, անկանխատեսելի քմահաճ: Կարող եմ ասել, որ մոտիկից, հնարավոր է, նա ավելի վատն է թվում: Որպես արդյունք` ԱՄՆ նախագահին ակտիվորեն խաչ են հանում սեփական երկրի ԶԼՄ-ները, իրենց բազմամիլիոնանոց ընթերցողներին ցուցադրելով նրա մասնակցությամբ ոչ ամենաաչառու կադրերը», - ընդգծել է նա:
Մինչդեռ, Մելիքյանի պատկերացմամբ, ԱՄՆ գործող առաջնորդի անձին համընդհանուր ուշադրություն է սևեռվում արդեն չափազանց համառորեն, որպեսզի դա կարողանա պատահականության տպավորություն թողնել:
Որպես արդյունք` վերլուծաբանի գնահատմամբ, Թրամփի հետ արդեն դադարել է հույսեր կապել նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ Ֆրանսիայում, բնավ ոչ պատահական, նախագահ դարձավ քաղաքական գործիչ, որը հավատարիմ է ի դեմս ԵՄ Եվրոպայի միասնությյան պահպանման գաղափարին, որը, նրա կարծիքով, ապրիորի արդեն կենսունակ չէ:
Այդ լույսի ներքո վերլուծաբանը կանխատեսում է, որ շատ շուտով Եվրամիության շատ անդամներ կմտահոգվեն միայնակ փրկվելու խնդրով, քանի որ վերջնականապես պարզ կդառնա, որ բոլորով միասին փրկվել արդեն անհնար է, ինչի վկայությունը կլինի ալբանաթուրքական խնդրի նոր շրջապտույտը: