Արմինֆո. Հունիսի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթե մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, երրորդ տեղի համար մրցում էին “Վաճառք” թիմը և “Նալբանդյանի Հավաքական” թիմը, որտեղ հաղթանակը տարավ “Նալբանդյանի Հավաքական” թիմը:
Աղբյուրի համաձայն, գավաթը խաղարկեցին “Երևան1” (Երևան քաղաքի մասնաճյուղեր) և ‘Երևան 2” (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր դարձավ ‘Երևան 2” թիմը 5:3 հաշվով: “Լավագույն ռմբարկու” ճանաչվեց Վահե Արսենյանը “Նալբանդյանի Հավաքական” թիմից:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Լևոն Նիկոլյանը “Երևան1” թիմից:
Մրցաշարի լավագույն ավագ ճանաչվեց Տարոն Ղուկասյանը “Երևան1” թիմից:
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Հովհաննես Արշակյանը “Երևան1” թիմից:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: