Արմինֆո. Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած հաղթանակի առնչությամբ:
Կոշտ քննադատության ենթարկելով ընտրություններում ՀՀԿ կիրառված պայքարի մեթոդները` Գրիգորյանն անդրադարձել է Ավանում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին: «Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ իր կին մրցակցին դնգստելով»,- հայտարարել է Ռուբեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե հենց Ռուբեն Գրիգորյանն է ֆինանսավորում «Երկր Ծիրանի» կուսակցությանը, սակայն կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հերքել էր այդ հաղորդումները: Այդուհանդերձ, Գրիգորյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամեն կերպ աջակցել կուսակցությանն ու նրա առաջնորդին` ներառյալ նյութական աջակցությունը: