Արմինֆո. Ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը:
Ինչպես հայտնել է գյուղապետ Նարեկ Սահակյանը, գնդակոծության հետևանքով վնասվել է երկու տուն: «Այլ վնաս չի եղել»,- նշել է նա: Այժմ իրավիճակը կայուն է: