Արմինֆո.Հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք: Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: