Արմինֆո.Ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման վերաբերյալ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Մշակույթի, Տարածքային կառավարման և զարգացման, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին, ՀՀ մարզպետերին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին 1-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին հանգստյան և տոնական օրերին հանրապետության քաղաքների այգիներում և պուրակներում ՀՀ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ծրագրեր, որոնք կընդգրկեն բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն։
Հանձնարարվել է այդ աշխատանքներին ներգրավել նաև շահագրգիռ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին: Միաժամանակ կապահովվի կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հասարակության համար։