Արմինֆո. Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով, Ավանեսյանը ներկայումս գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը գնահատվում է ծանր: Խաչատրյանը նշել է, որ ներկայումս վիրավորին հնարավոր չէ տեղափոխել Երևան: