Արմինֆո.Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է հայկական կրակակետ ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Կարծում եմ, որ այն ադրբեջանական լսարանի համար է: Հավանաբար, որոշել են վաղը՝ հունիսի 1-ին, ուրախացնել իրենց ժողովրդին: Արցախի Պաշտպանության բանակը թե կենդանի ուժի, թե տեխնիկայի կորուստներ չի կրել: ԼՂՀ ՊՆ առաջավոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և շարունակում վստահաբար մարտական հերթապահություն կրել շփման գծի ողջ երկայնքով»,- ամփոփել է Բաբայանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ֆիզուլիի ուղղությամբ ոչնչացվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կրակակետ, հայկական կողմն ունի կերուստներ: