Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրամանագրերով նշանակել է ևս չորս նախարարի:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Լևոն Ալթունյանը նշանակվել է առողջապահության նախարար, Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ Տոնոյանը նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար:
Մայիսի 25-ին նախագահն իր հրամանագրերով նշանակել էր 10 նախարարի: Այսպիսով՝ առայժմ թափուր են մնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, բնապահպանության նախարարի, կրթության և գիտության նախարարի, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնները: