Արմինֆո. Հայաստանի և Եվրամիության միջև պայմանագրի թարմացման անհրաժեշտություն կա: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Հայաստան-ԵՄ հարաբերությունները և դրանց հեռանկարները» խորհրդաժողովում:
«Որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմք գոյություն ունեցող պայմանագիրն ստորագրվել է 1996 թվականին, իսկ դրա իրագործումն սկսվել է 1999 թվականին: Այդ լույսի ներքո ընթացիկ տարվա մարտին նախաստորագրված և ստորագրման նախապատարստվող ասոցացման շուրջ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում կողմերի համար` լինելով օբյեկտիվ անհրաժեշտություն», - նշել է նա:
Մելքոնյանը հաղորդել է համաձայնագիրն իրավաբանական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ Հայաստանում և ԵՄ-ում կատարվող աշխատանքների մասին` նշելով դրանց մոտալուտ ավարտը մինչև նոյեմբերին նախատեսվող ԵՄ գագաթնաժողով: Նրա գնահատմամբ, կողմերը դրա համար ջանք չեն խնայում:
«Ոչ ոքի համար գաղնտիք չէ, որ անցկացվող բարեփոխումներում Հայաստանն ակտիվորեն կիրառում է եվրոպական մոդելը: Այդ իմաստով ասոցացման համաձայնագրի ստորագրումը մեծ նեցուկ կդառնա մեզ համար, հաշվի առնելով, որ այդ գործընթացներն իրավաբանորեն կամրագրվեն: Կարող եմ ասել, որ ԵՄ հետ համագործակցության արդյունքում ստացած գործիքներն ու մեխանիզմները Հայաստանի կողմից գործուն և արդյունավետ կիրառվում են բարեփոխումների գործընթացում` չնայած երկրի ԵԱՏՄ անդամությանը: Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը մեզ թույլ կտա ավելի ծավալուն իրագործել այդ բոլոր հնարավորությունները», - ամփոփել է փոխնախարարը: