Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունները միակն են երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ, որոնց օրոք ՀՀ-ն տարածքային կորուսներ է կրել: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն անգամ, երբ դուք խոսեք Ադրբեջանի և Թուրքիայի մասին, մենք կհիշեցնենք ձեզ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի ընթացքում կորուստների և ընդհանուր առմամբ ձեր ձախողումների մասին, որոնք, ի դեպ, պետք է մանրամասն քննության առարկա դառնան»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա փաստարկներին չի համաձայնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հավաստիացրել է, որ վերջին տարիներին պաշտոնական Երևանը հաջողուրթյուններ է ունեցել արտաքին քաղաքական գործունեության բոլոր ոլորտներում:Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմը հաղթանակ է տարել: Իսկ որպես դիվանագիտական հաղթանակի օրինակ՝ նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որում առաջին անգամ մատնանշվում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների նախաձեռնող: «Այո, մենք պետք է դասեր քաղենք, այո, մենք իդեալական իշխանություն չենք, բայց Հայաստանում երբեք չի եղել իդեալական իշխանություն»,- ասել է նա: