Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Առաքելյանն ազատվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սիմոն Պապյանին ազատվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: