Արմինֆո. ՆԱՏՕ-ն 1,3 մլն եվրո կհատկացնի Հայաստանին` շուրջ 130 դուրս գրված զրահամեքենայի ոչնչացման համար:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը, առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն Վստահության հիմնադրամ, որի շրջանակում էլ կիրագործվի զրահամեքենաների ոչնչացում, Ադրբեջանին սահմանակից տարածքների մարդասիրական ականազերծում, ինչպես նաև տեղի բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման եղանակների կատարելագործում նախատեսող ծրագիրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին համապատասխան, որն ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին: