Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի ԱԺ խմբակցության երեք պատգամավորներ վայր են դրել մանդատները: Մայիսի 30-ին ԱԺ ամիբիոնից այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա ասելով, ավելի վաղ ԱԺ պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտեմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը մանդատից հրաժարվելու մասին դիմումներ էին ներկաայցրել: «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքին համապատասխան, եթե մեկ շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու մասին դիմումներըհ հետ չեն վերցվում, պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն է կազմվում: «Քանի որ դիմումները հետ չեն վերցրել, պատգամավորների լիազորությունները համարվում են դադարեցված, ինչի մասին կտեղեկացվի ԿԸՀ նախագահ Տիգրանն Մուկուչյանը», - նշել է ԱԺ ղեկավարը: