Արմինֆո.ԱՄՆ ներգաղթի դաշնային ոստիկանության աշխատակիցները Լոս Անջելեսում ձերբակալել են 188 մարդու, որոնց թվում կան Հայաստանի քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, վկայակոչելով ԱՄՆ ոստիկանությունը, հնգօրյա գործողության ընթացքում ձերբակալվել են երկրում ապօրինաբար բնակվող «հանցագործներ»:
«Ձերբակալվածների մեծ մասը Մեքսիկայից են, մյուսները` Սալվադորի, Հայաստանի, Հոնդուրասի, Թաիլանդի, Վիետնամի, Կամբոջայի, Ռուսաստանի, Ֆիլիպինների և նախկին Հարավսլավիայի քաղաքացիներ: Բոլոր ձերբակալվածները նախկինում դատված են եղել», - ասվում է հաղորդագրությունում: