Արմինֆո. ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Ադրբեջանն ԱՄՆ արժեքավոր գործընկերն է: Համատեղ ջանքերով պայքարելով ահաբեկչության դեմ՝ մենք ձգտում ենք գլոբալ անվտանգության ամրապնդմանը: Մենք ադրբեջանական ժողովրդի կողքին ենք և հավատարիմ ենք երկխոսության միջոցով անվտանգության, տնտեսական համագործակցության ոլորտներում հարաբերությունների ու ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը: Մենք երախտապարտ ենք ձեզ էներգետիկ ոլորտում հաջող և երկարաժամկետ համագործակցության համար: Տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ ձեր իրականացրած աշխատանքից բացի, մենք ցանկանում ենք նոր շահավետ գործարար կապեր հաստատել մեր երկրների միջև: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Թրամփի հաղորդագրության մեջ: