Արմինֆո. Հայաստանի Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետներ դեռ չկան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիտեր Սվիտալսկին, հավելելով, որ ներկա պահին փաստաթղթի վրա կատարվում են տեխնիկական բարելավումներ:
Նա ընդգծել է, որ հայկական կողմն իր համար արդեն սահմանել է ստորագրման ժամկետը, մինչև «Արևելյան գործընկերության» նոյեմբերի գագաթաժողովը Բրյուսելում: «Հուսանք, որ այդպես էլ կլինի, իսկ համաձայնագիրը վերջնականապես պատրաստ կլինի տարվա երկրորդ կեսին», - ասել է նա` ավելացնելով, որ ներկայումս պատրաստ է Համաձայնագրի կարևորագույն մասերից մեկը`գործընկերության գործընկերության առաջնահերթությունների պայմանագիրը, որը պարտադիր հաստատում պետք է ստանա բոլոր անդամ պետությունների կողմից:
«Ներկայումս փաստաթուղթն ուղարկված է բոլոր անդամ երկրներին: Հուսանք, որ մեկ շաբաթից փաստաթուղթը կստանա «կանաչ լույս», - ասել է նա, ավելացնելով, որ վերջնական համաձայնության հասնելուց հետո կքննարկեն նաև փաստաթղթի ֆինանսական կողմը:
Իր հերթին, տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը հայտարարել է, որ այս անգամ Հայաստանը վճռական է տրամադրված ստորագրման առումով: «Ես այդ վճռականությունը տեսա Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, տևեց նախատեսվածից մի փոքր երկար», - ասել է նա, բացառելով 2013 թվականի սցենարի կրկնությունը, երբ Հայաստանը երեք տարի բանակցություններից հետո հանկարծ հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:.
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հիմքում չկա երրորդ կողմի, մասնավորապես, Ռուսաստանի հետ մրցակցության ձգտում: Հետևաբար, Հայաստանը պատճառ չունի հրաժարվել ստորագրել այդ փաստաթուղթը: Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության և համամարդկային արժեքները», - ընդգծել է նա, հավելելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար:
Ըստ ՄքԱլիսթերի, նոր համաձայնագիրը կնպաստի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության ակտիվացմանը: «Դա նշանակում է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագիրն, իրոք, գործող է և արդյունավետ իր գործընկերների համար», - ասել է նա:
Նշենք, որ այս տարվա մարտին Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հատկանշական է, որ մինչև նոր բանակցությունների սկզբից և հանրապետության անդամակցումը ԵԱՏՄ-ին, Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունները փոքր ինչ պասիվացան, քանի որ Հայաստանը երեք տարվա բանակցություններից հետո կտրուկ հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Այն ժամանակ որոշ փորձագետներ կանխատեսեցին, որ Երևանի և Բրյուսելի հարաբերություններն ամբողջովին կսառեն: