Արմինֆո.Այսօր առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը` նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներման արդյունքում:
Ուշագրավ է, որ Ավետիսյանը դուրս է եկել վարդերի փունջը ձեռքին, որոնք աճեցրել է կալանավայրում: Լրագրողների հետ զրույցում նա հաղորդել է, որ մտադիր է անմիջապես գնալ Ազատության հրապարակ և պիկետ կազմակերպել` պահանջելով Հայաստանում կիրառել կալանքից վաղաժամկետ ազատ արձակման կարգ: «Եթե այդ կարգը Հայաստանում գործեր, ես ազատության մեջ կլինեի դեռ երկու տարի առաջ», - հավաստրացրել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 2014 թվականին 6 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել` խարդախության համար: