Արմինֆո.Ներկա պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ռազմավարություն չկա, կան միայն ռազմական գործողությունները կանխելու փորձեր: Առաջիկայում կշարունակվի ոչ պատերազմ և ոչ խաղաղություն իրավիճակը: Մամուլի ասուլիսում այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ փորձագետը նշել է, որ ներկայումս մադրիդյան սկզբունքների միջոցով դրա կարգավորման հնարավորություններ չկան: Դա առավելապես կապված է Ադրբեջանում անկայուն ներքաղաքական իրավիճակի, ընտախավերի պայքարի, տնտեսական բարդ իրավիճակի հետ: Ըստ որում, փորձագետը ենթադրել է, որ անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունների կրկնությունը մոտ ապագայում քիչ հավանական է: «Բայց չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Բաքուն կրկին կփորձի ռազմական գործողություններ սանձազերծել Լեռնային Ղարաբաղում, բայց ուժերի համասարակշռությունը վերջին տարում զգալի փոխվել է`ԼՂՀ օգտին»,-ընդգծել է Իսկանդարյանը: Նա նաև նշել է, որ վերջին օրերին սահմանի վրա իրավիճակի սրումները կարելի է բնութագրել որպես միջին հզորության: Ավելի լուրջ էին 2017 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները շփման գոտում, նշել է Իսկանդարյանը:
Փորձագետը ենթադրում է, որ հակամարտության գոտում իրավիճակի սրումը որոշակիորեն կապված է նաև Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման հետ: Բայց նրա նշանակումն ավելի շատ պայմանավորված էր վերնախավերի պայքարով երկրի ներսում, ինչպես նաև իշխող ռեժիմի դիրքերն ամրացնելու ցանկությունով: