Արմինֆո.«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած զանգվածային խախտումների մասին 26 էջից բաղկացած նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Նյութեր, մասնավորապես, դաշինքի անդամների կողմից հայտնաբերվել են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից ոչ հեռու գտնվող աղբարկղում, այն բանից հետո, երբ հավաքարարը դուրս է բերել աղբը և թափել աղբարկղ: Ինչպես հայտնել է Փաշինյանը, դրանք եղել են ընտրողների անուններով և ազգանուններով ցուցակներ, որոնց անվան դիմաց նշված են եղել ենթադրվող ընտրակաշառքների գումարները: Բացի այդ, գտնվել են շտաբի աշխատակիցների գրավոր ցուցումները, որոնք պետք է բնակարաններում քարոզեին քաղաքացիներին և առաջարկել ընտրակաշառքները: Նշված նյութերի գտնվել է նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության գնդից ուղարկված ֆաքսը, որի դիմաց եղել են նշաններ: Նյութերը պարունակում են նաև քաղաքացիների կողմից ՀՀԿ շտաբի ներկայացուցիչների կողմից տրված հատուկ գրիչներով քվեարկության փաստեր:
Նշենք, որ երևանյան ընտրությունների արդյունքում ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերընտրման համար Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 71%-ը, «Ելք»-ը`21%, իսկ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը`7,5%: