Արմինֆո. Արմավիրի մարզի բնակիչները փակել են Էջմիածին-Երևան ճանապարը` բողոքելով վերամշակող ձեռնարկություններին մթերման հանձնվող գյուղմթերքի ցածր գների դեմ:
Գյուղացիների ասելով, վերամշակող ձեռնարկություններն ի սկզբանե մթերվող գյումթերքի դիմաց առաջարկում էին «նորմալ գներ», սակայն վերջին ժամանակներս գները կտրուկ նվազել են: Մինչդեռ, ակցիայի մասնակիցների ասելոցվ, գյուղացիներից շատերը վարկեր են վերցրել, որոնք մտադիր էին փակել բերքի վաճառքից հաշվին: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Գյուղնախարարության ներկայացուցիչների հետ` ամենասեղմ ժամկետում հարցը լուծելու համար: