Արմինֆո.Հնդիկ հայտնի ռեժիսոր Շեքհար Կապուրը սկսել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները՝ գրող Միշելին Ահարոնյան Մարկոմի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի մոտիվներով:
Գրքի հիմքում ընկած են գրողի տատիկի հիշողությունները, ով փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին: Ֆիլմի սցենարը գրել է Խոսե Ռիվերան: Ֆիլմի գործողությունները, ինչպես գրքում, ծավալվում են 1915-1917 թվականներին, հայտնում է ամերիկյան Deadline պարբերականը:
Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ Սոնա Թաթոյանն է: Ֆիլմի գլխավոր հերոսուհու քասթինգը տեղի է ունեցել Երևանում` քաղաքացիական պատերազմի ժամանակ Սիրիայից Հայաստան տեղափոխված երիտասարդ աղջիկների շրջանում: