Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին նմշանակելով երկրի վարչապետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, երկրի ղեկավարը որոշում է ընդունել Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջիննիստը: Նույն օրը ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը: Ըստ Հայաստանի Սահմանադրության, 10-օրյա ժամկետում պետք է նշանակվի նոր վարչապետը, իսկ այնուհետև, 20-օրյա ժամկետում ձևավորվի նոր կառավարությունը: