Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 13:09

Նաիրա Բադալյան

Հայաստանը մտադիր է ԱՄՀ և ՀԲ հետ շարունակել համագործակցությունը նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում

Հայաստանը մտադիր է ԱՄՀ և ՀԲ հետ շարունակել համագործակցությունը նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում

Արմինֆո

Հայաստանը մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ շարունակել համագործակցությունը տնտեսական և սոցիալական ոլորտի նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով, որ ԱՄՀ և ՀԲ հետ Հայաստանի սերտ համագործակցությունն ունի մշտական և շարունակական բնույթ, իսկ ծրագրերը զանազան են և ուղղված են բարեփոխումներին` բազմաթիվ ուղղություններով:

Ըստ նախարարի, ԱՄՀ պարագայում դա եռամյա կամ քառամյա համագործակցության օրակարգ է «Երկարաձգված ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգված վարկավորման» (EFC) ծրագրերի շրջանակներում: EFF շրջանակներում համագործակցությունը Հայաստանում կավարտվի այս տարվա հունիսին: Բայց դրանով համագործակցությունը չի դադարի, ինչպես ակնկալում են նաև կառավարությունում: Համագործակցության շարունակությունը չի կարելի մոտիվացնել երկրի սակավ ֆինանսական պահուստներով, կամ ԿԲ արտարժութային պահուստների համալրման անհրաժեշտությունով. «այդ տեսանկյունից Հայաստանը գտնվում է լավ վիճակում»: Ըստ Արամյանի, համագործակցության ակնկալվող օրակարգի առանցքային պահը հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումն է:

Նախարարը հիշեցրել է, ԱՄՀ թիմի փորձագետները կես տարին մեկ անգամ այցելում են Հայաստան, ընթացիկ աշխատանքների արդյունքներն ապահովելու նպատակով: Վերջին անգամ այդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին: Հունիսին ակնկալվում է Տնօրենների Խորհրդի կողմից վերջին զեկույցի հաստատումը, իսկ սեպտեմբերին`ԱՄՀ պատվիրակության այցը, postreview առաքելությամբ, նախատեսված պլանների կատարման ընթացքն ուսումնասիրելու և դրանց համապատասխանությունը սահմանված ծրագրին ստուգելու նպատակով: «Ամենայն հավանականությամբ, սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին ՀՀ կառավարությունը կդիմի ԱՄՀ-ին, խնդրելով սկսել համագործակցության նոր ծրագիր»,-նշել է Վարդան Արամյանը:

Միևնույն ժամանակ, 2017 թվականին կավարտվի նաև ՀԲ հետ Հայաստանի եռամյա համագործակցությունը, «This Country Partnership Strategy» (CPS) ծրագրի շրջանակներում: Ըստ նախարարի, այստեղ նույնպես Հայաստանն ակնկալում է համագործակցության շարունակություն: «Մենք խնդրել ենք ծրագիրը երկարաձգել ևս մեկ տարով, քանի որ Հայաստանի համար նախատեսված պորտֆելը դեռ ամկբողջությամբ չի իրացվել»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին ՀԲ երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, հայտարարել էր, որ Համաշխարհային բանկը Հայաստանին առայժմ չի տրամադրի բյուջետային աջակցության վարկ, մինչև Համաշխարհային բանկի խորհրդի ղեկավարության կողմից երկրի հետ համագործակցության նոր ռազմավարական ծրագրի հաստատումը`2018 թվականի մայիս-հունիսի ամիսներին: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, որ, փաաստորեն, ՀԲ-ն մոտ մեկ տարի Հայաստանին վարկեր չի տրամադրելու, Գյուլումյանը նշել է, որ նոր վարկերի տրամադրման ժամակացույց առայժմ չկա, խորհուրդ տալով այդ առիթով չանհանգստանալ, քանի որ երկրին բյուջետային վարկեր է տրամադրում ոչ միայն ՀԲ-ն, այլ նաև ՎԶԵԲ-ը, Ասիական զարգացման բանկը և մյուս միջազգային դոնորները: «Մենք հույս ունենք, որ Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակներ չեն լինի, երկիրը լուրջ շեղումներ չի արձանագրի մակրոտնտեսական սցենարից, և ՀԲ արտակարգ օգնության կարիքը չի լինի»,-ասել է նա:

Ավելի վաղ, ապրիլին Հայաստան  կատարած այցի ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին հայտարարել էր, ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, վերջին արդյունքներով, փաստորեն կատարված են: «Պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ԱՄՀ թիմի վերջին զեկույցի հիման վրա, ընդունելի է կազմակերպության համար և  գնահատվում է որպես «բավարար», - ասել է նա:

Ընդհանուր առմամբ, Հայաստանին, 1992 թ-ից հանդիսանալով Համաշխարհային բանկի անդամ, իսկ 1993-ից - Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) անդամ, տրամադրվել է $ 2.3 մլրդ: Այս ֆոնին ավելորդ չէ յիշեցնել, որ Հայաստանի ընդհանուր պետական ​​պարտքը տարեվերջին կաճի մինչև ՀՆԱ-ի 54.6%: Իսկ 2017 թվականին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների, այս ցուցանիշը կհասնի 56,1%-ի: Հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական ​​պարտքը կազմել է $ 5.6 մլրդ կամ 2.665 մլրդ դրամ: Հայաստանի կառավարության հիմնական վարկատուն է Միջազգային զարգացման ասոցիացիա (ՄԶԱ), որի մասնաբաժինը կազմում է պարտքի 38,8% -ը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը` 15,8% մասնաբաժնով, որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ:-

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1988

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի