Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017 17:34
Սոնա Ազնաուրյան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բարձրացրել է ԼԳԲՏ դրոշը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բարձրացրել է ԼԳԲՏ դրոշը

Արմինֆո. Այսօր ամբողջ աշխարհում նշվում է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրը:

Այսօր առավոտից ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ծածանվում է ԼԳԲՏ հանրության դրոշը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Մասնավորապես, «Հանուն օրենքիե հասարակական շարժման անդամները, որ բողոքի ակցիա են անցկացրել դեսպանատանա դիմաց, համարում են, որ դրոշի բարձրացնելը քարոզչություն է, որն իրավունք չունի իրականացնել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը:

Ակցիայի մասնակիցները հատուկ շեշտել են, որ իրենք դեմ չեն ԼԳԲՏ անձանց և ամենևին էլ կողմնակից չեն նրանց իրավունքների խախտմանը, ուղղակի դեմ են, որ այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը խախտի Վիեննայի կոնվենցիան և իրականացնի բացահայտ քարոզչություն հյուրընկալ երկրի տարածքում:

Ակտիվիստները ցանկություն են հայտնել հանդիպել դեսպանատան աշխատակիցների հետ, սակայն պահակակետից հայտնել են, որ դեսպանատանը լիազորված աշխատակիցներ չկան հանդիպման համար: Շարժման մասնակիցները խոստացել են, որ կկապվեն ՀՀ ԱԳՆ հետ՝ կարգավորելու համար այդ հարցը: 

Նշենք, որ ԼԳԲՏ հանրության իրավունքների պահպանման հարցում ձեռքբերումների համաեվրոպական ցուցակում Հայաստանն զբաղեցնում է վերջից երկրորդ տեղը՝ առաջ անցնելով միայն Ռուսաստանից:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8121

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի